ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               

Ստեփանակերտը «թիրախային և անհամարժեք» պատասխան է խոստանում

Ստեփանակերտը «թիրախային և անհամարժեք» պատասխան է խոստանում
18.06.2017 | 02:00

Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին մեկ օրում 4 հայ զինծառայող է զոհվել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի։ Մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Երեկ էլ, ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ժամը 18-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, զոհվել են ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը:


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ «միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք», ասված է գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում: Կատարվածի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ կա երկու վիրավոր, նրանք տեղափոխվել են Երևան՝ վիճակը կայուն ծանր է։

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ